«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով ընդդիմության կողմից միասնական թեկնածուի առաջադրման հնարավորությանը, ասել է. «Իսկ ընդհանրապես այսօր մեր քաղաքական դաշտն այնքան լղոզված է, որ ոչ մի բան չի կարելի բացառել։ Ցավոք, ընդդիմությունն իր միավորումը տեսնում է ոչ այնքան ընդդիմադիր, որքան իշխանական ուժերի հետ, եւ սա ընդգծված հակասություն է առաջացնում ընդդիմադիր ուժերի միջեւ։ Այս առումով, չեմ կարծում, թե կլինի մեկ միասնական թեկնածու, ինչքան էլ դա ցանկալի է։

Միաժամանակ տեսնում եմ հնարավորություն, որ գոնե մեկ-երկու ընդդիմադիր թեկնածուներ ամբողջ ընդդիմադիր ընտրազանգվածը կարողանան պահել իրենց վերահսկողության տակ։ Եթե ընդդիմությունն այս անգամ էլ չփորձի իշխանական դաշտում լիդեր փնտրել՝ մտածի իր արժանապատվության, ընդդիմադիր դաշտի մաքրության մասին, կարծում եմ, կարող է լուրջ հաջողության հասնել նախագահական ընտրություններում, ինչի նախադրյալներն այսօր, ավաղ, դեռեւս տեսանելի չեն»: