Թերթը գրում է, որ ճշմարտության վերակենդանացումից հետո ԱԺ նախագահ դարձած Հովիկ Աբրահամյանի զարմուհու՝ Ալլա Աբրահամյանի կողմից կատարված վրաերթի գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

«Այդ մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «թաքնված տեղեկություն» տարածվեց, թե 2012-ի ապրիլի 22-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում երիտասարդ մի աղջիկ վթարի է ենթարկել 3-ամյա Ալեն Սիմոնյանին, որը հիվանդանոցում մահացել է:

«Ժողովուրդ»-ն այդ օրերին բացահայտեց, որ վրաերթի հեղինակը ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Աբրահամյանի դուստր Ալլա Աբրահամյանն էր: Իսկ Արսեն Աբրահամյանն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորորին է:

Ուստի «բնական» է, որ հարուցված քրեական գործը նման ճակատագիր պետք է ունենար, եւ հանցագործը մնար անպատիժ: Չէ՞ որ երեխային սպանողն Աբրահամյանների տխրահռչակ ընտանիքի անդամն է»,- գրում է թերթը: