Միջազգային հիմնահարցերի ուսումնասիրությամբ զբաղվող բրիտանական «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպության Կովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Բրոյերսը զրուցել է «168 ժամ» թերթի թղթակցի հետ:
«Խոսելով Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության վիճակի եւ Ղարաբաղյան հիմնախնդրի մասին, քաղաքագետը նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնությունն անհնար է առանց համապատասխան ինստիտուտների կայացման, իրավունքների վրա հիմնված մշակույթի եւ նման արժեքների կայացման: «Դժվար է պատկերացնել պարզապես խաղաղություն կամ հայ-ադրբեջանական կարգավորում` առանց ժողովրդավարական զարգացումների»,- ասել է նա: Անգլիացի քաղաքագետը նաեւ կարծիք է հայտնել, որ ԼՂՀ-ում կա որոշակի դրական հեռանկար. «Ընտրությունները ԼՂ-ում անցկացվում են պարբերաբար, եւ այնտեղ կատարվում է նախագահների փոփոխում քվեարկության միջոցով, ինչը երբեմն մենք չենք տեսնում տարածաշրջանի որոշ դե յուրե պետություններում»: Միաժամանակ նա նշել է. «ԼՂՀ-ն դեռեւս իր առջեւ ունի լուրջ մարտահրավերներ` ներքին բազմազանության եւ իրական քաղաքական բազմակարծություն ստեղծելու առումով»: Իսկ, այսպես կոչված, «տեղահանված» ադրբեջանցիների»` ղարաբաղյան ընտրություններին չմասնակցելու մասին նա ասել է «Եթե տեղահանված ադրբեջանցիները բացառվել են այդ ընտրություններից., ապա դա ավելի վատ չէ, քան Բաքվից, Գյանջայից եւ Ադրբեջանի այլ բնակավայրերից տեղահանված հայերի բացառումը Ադրբեջանի ընտրություններից»»,- գրում է «168 ժամը»։

Ալիևը Հայաստանից ձեռք քաշելու միտք չունի՝ հիմա էլ Նորավանքն են «աղվանական» հռչակում I ԼՈՒՐԵՐ I 20:00

Թաթան հերքում է, որ 20 միլիոն դրամ է ստացել I ԼՈՒՐԵՐ I 18:00

Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել. 3 զոհ կա

3 զոհ. Երեւանի նորակառույց թաղամասի շինհրապարակում աշտարակային կռունկ է ընկել I ԼՈՒՐԵՐI 16:00

Հրահանգում են հեռացնել Արարատով տեսանյութերը. ինչ է կատարվում Երևանի քաղաքապետարանում IԼՈՒՐԵՐI 14:00
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

«Ուժեղ Հայաստանի» անդամները IODA առաքելության հետ քննարկել են Հայաստանում քաղաքական հետապնդումները

Իսպանիայի իշխանությունները մինչև 2030 թվականը կարգելեն վտարումները՝ բնակարանային ճգնաժամի դեմ բողոքների ֆոնին

Օրբանի կառավարության երկու նախկին նախարարներ կոռուպցիայի կասկածանքով կալանավորվել են Հունգարիայում

Բունդեսթագի նախագահը սպառնացել է դահլիճից հեռացնել կարգազանց խմբակցություններին

ՌԴ Անվտանգության խորհուրդը ՄՔԴ-ին Հայաստանի անդամակցությունը կապել է ԵՄ-ի հետ մերձեցման հետ

Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
















