Ռուսական «Պրոգրես» բեռնատար տիեզերանավը չի կարողացել միակցվել Միջազգային տիեզերակայանին (ՄՏԿ): Կորոլյովի Թռիչքների կառավարման մերձմոսկովյան կենտրոնը հետաձգել է կցումը ծագած արտակարգ իրավիճակի պատճառով:
«Պրոգրես Մ-15Մ» տիեզերանավի միակցման պահին սարքավորումը վթար է ցույց տվել, եւ միակցման «Կուրս» համակարգը տիեզերանավը հեռացրել է, գրում է «ԱիՖ»-ը:
Եթե տիեզերանավում վառելիք մնա ապա, նախնական տվյալներով, մանեւրը կարող է իրագործվել հուլիսի 28-ին: «Պրոգրես Մ-15Մ» տիեզերանավը ՄՏԿ-ից հեռացվել է հուլիսի 23-ի գիշերը:




























