Moody`s Investors Service վարկանշային գործակալությունը նվազեցրել է Գերմանիայի վարկանիշի կանխատեսումը` «կայունից» մինչեւ «բացասական»: Նման որոշման պատճառ են դարձել եվրագոտում պարտքային ճգնաժամի աճող ռիսկերը, որի հետեւանքով ֆինանսական օգնության կարիք կունենան Իսպանիան եւ Իտալիան:
Moody`s-ը հուլիսի 23-ին նվազեցրել էր նաեւ Լյուքսեմբուրգի եւ Նիդեռլանդների վարկանիշները: Այդ բոլոր երկրների վարկանիշները «Aaa» են, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Moody`s-ը ներկայումս «բացասական» կանխատեսում է տալիս ` «Aaa» վարկանիշով այն երկրներին, որոնց ֆինանսական համակարգը ստիպված կլինի իր վրա վերցնել ֆինանսական աջակցության բեռը», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Ֆինլանդիան, որն ավելի մեկուսացված է եվրագոտու եկրների խնդիրներից, պահպանել է վարկանիշի «կայուն» կանխատեսումը:



























