Կոտայքի մարզում այսօր` հուլիսի 24-ին, ժամը 1:00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին 26-ամյա Աղաս Մկրտչյանը, վարելով «Մերսեդես C 280» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել երկաթե արգելապատնեշներին եւ գլորվելով հայտնվել գետում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնից:

Վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւոր Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի բնակիչ 34-ամյա Զատիկ Թորոսյանը տեղում մահացել է, իսկ վարորդը եւ ուղեւոր Աբովյան քաղաքի բնակիչ 29-ամյա Հակոբ Դովլաթյանը տեղափոխվել  են Հրազդան բժշկական կենտրով: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի` ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը հատկանիշներով: