2011թ. աշխարհում 114 ավիացիոն միջադեպ է տեղի ունեցել, որոնցից 50-ը`ավիավթարներ, որոնցում ընդհանուր առմամբ շուրջ 700 մարդ է զոհվել: 2012թ. ինքնաթիռների վթարի զոհ են դարձել 440 օդաչուներ եւ ուղեւորներ: Այդ մասին հաղորդում է Aviation Safety Network պորտալը:
Օդանավերի կործանման հիմնական պատճառներից են օդում բախումները, որոնց ռիսկն աճում է երկինք բարձրացող «Բոինգ» եւ «Աերոբուս» օդանավերի քանակի ավելացմանը զուգահեռ: Հաճախ վթարները տեղի են ունենում թռիչքի կամ վայրէջքի պահին:
Օդային երթեւեկությունը եւս ցամաքայինի նման անկանոն է: Միայն թե հետեւանքները շատ ավելի լուրջ են, քան շարքային ավտովթարի դեպքում: Եթե ավտովթարում վատագույն դեպքում զոհերի թիվը տասնյակների է հասնում, ապա ավիավթարի դեպքում խոսքը կարող է հարյուրավոր զոհերի մասին լինել:
Ինչպես գրում է rbc-ն, անցնող տարում Ռուսաստանը ավիավթարների զոհերի թվի առումով տխուր ռեկորդ է սահմանել. 2011թ. ՌԴ-ում 16 ինքնաթիռ է ընկել, արդյունքում 120 մարդ է զոհվել:




























