Եվրամիության ղեկավար Քեթրին Էշթոնն, այսօր` հուլիսի 24-ին, Իրանի Անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ կքննարկի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ԵՄ-ի եւ Իրանի ներկայացուցիչների բանակցությունների արդյունքները:

Ինչպես տեղեկացնում է Էշթոնի մամուլի ծառայությունը, Իրանի հետ «վեցյակի» բանակցությունների մոսկովյան փուլում ձեռքբերված պայմանավորվածություններին համապատասխան հուլիսի 24-ին Ստամբուլում բանակցություններ տեղի կունենան ԵՄ անվտանգության քաղաքականության եւ արտաքին գործերով գերագույն ներկայացուցիչ Հելգա Շմիդտի եւ  Իրանի Անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղիրիի միջեւ: Այդ հանդիպմանը կհաջորդի ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Էշթոնի եւ դոկտոր Սայիդ Ջալիլիի քննարկումը` քաղաքական մակարդակի հաջորդ հանդիպման հեռանկարի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»,  Էշթոնի մամուլի ծառայության քատուղար Մայքլ Մենը հայտարարելէ, որ ԵՄ-ի եւ Իրանի բարձրաստիճան դիվանագետների հանդիպումն ուղղված է նրան, որպեսզի կողմերը քննարկեն բանակցությունների գործընթացի առաջընթացի ու դիրքորոշումների սերտացման ուղիները: