Բրեստում հուլիսի 24-26-ը Հայաստանի եւ Բելառուսի սահմանապահական գերատեսչությունների աշխատակիցների համար սեմինար կանցկացվի, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն` վկայակոչելով Բրեստի Ձերժինսկու անվան սահմանապահական խմբի մամուլի ծառայությանը:
Միջոցառումն անց է կացվում Միջազգային միգրացիոն կազմակերպության միջազգային տեխնիկական օգնության համատեղ նախագծի եւ Բելառուսի պետական սահմանապահական «Օգնություն Բելառուսի Հանրապետությունում եւ Հայաստանում սահմանապահական ներկայացուցչության գործունեության զարգացմանը» ծրագրի շրջանակում:
Նախագիծն ուղղված է սահմանային միջադեպերի կարգավորման եւ սահմանին միգրացիոն գործընթացների վերահսկողության ոլորտում Հայաստանի եւ Բելառուսի սահմանապահական գերատեսչությունների հնարավորությունների ընդլայնմանը:




























