Հուլիսի 23-ին Լոռիի մարզից հայտնել են, որ ժամը 17.10-ին սննդային թունավորման նշաններով (նախնական տվյալներով` սնկից) Վանաձորի թիվ 1 հիվանդանոց են տեղափոխվել Վանաձորի Լենինգրադյան փողոցի թիվ 5/2/2/9ա տնակի բնակիչներ` 65-ամյա Լուիզա Հակոբյանը եւ 16-ամյա Հարություն Վաղոյանը, «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորի Լենինգրադյան փողոցի թիվ 5/2/4/12 տնակի բնակիչ, 10-ամյա Արկադի Կարապետյանը:
Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը ծանր է:
Նույն օրը, ժամը 22.30-ին սննդային թունավորման նշաններով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Թեւոսյան 2 փողոցի թիվ 4 տնակի բնակիչներ` 60-ամյա Թոֆիկ Քանարյանը եւ 54-ամյա Ամալյա Քանարյանը:
Բժիշկների գնահատմամբ՝ տուժածների առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Հուլիսի 24-ին, ժամը 01.30-ին սննդային թունավորման նշաններով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել քաղաքի Լանջային 2 տան բնակիչ` 17-ամյա Անդրանիկ Առաքելյանը:
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:




























