Երեւանում, հուլիսի 22-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության ծառայողները Գյուրջյան փողոցից բերման են ենթարկել տաքսի ծառայություններից մեկի վարորդ՝ 40-ամյա Սուրեն Ա.-ին՝ «BYD» մակնիշի տաքսի ավտոմեքենայով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինս ոստիկանության ծառայողներին նկատելով՝ ստվարաթղթե փաթեթ է նետել մեքենայի պատուհանից:
Փաթեթի մեջ հայտնաբերվել է մոտ 0,001 գ դեղնականաչավուն կանեփանման զանգված, որը ոստիկանության ծառայողների կողմից ներկայացվել է բաժին:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:




























