Ֆրանսիայում փակվում է հնագույն թերթերից մեկը` France Soir-ը: Այդպիսի որոշում է ընդունել Փարիզի տնտեսական դատարանը:
Վերջին շրջանում թերթը պատկանել է երիտասարդ ռուս միլիարդատեր Ալեքսանդր Պուգաչեւին: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, վկայակոչելով Le Monde-ը, դատարանը որոշել է փակել հրատարակչությունը սնանկանալու պատճառով: Վերջին շրջանում թերթի սեփականատերերը դադարեցրել են թերթի տպագիր տարբերակի հրատարակումը` կենտրոնանալով թերթի էլեկտրոնային տարբերակի վրա: Աշխատանքից ազատվել է թերթի 89 աշխատակից:
Ֆրանսիական հրատարակչական Lafon խումբը, որը մասնագիտանում է էժանագին մամուլի հրատարակության ոլորտում, հայտարարել է հրատարակությունը 56 հազ. եվրոյով գնելու մասին, չկրճատելով 49-ից ընդամենը 6 լրագրողի: Ղեկավարությունն ու աշխատանքային կոլեկտիվը միաձայն մերժել են այդ առաջարկը: Այժմ, դատարանի վճռի համաձայն, 1944 թվականին հիմնադրված թերթի արժեթղթերը մաս- մաս վաճառվելու են աճուրդով: Ալեքսանդր Պուգաչեւն արդեն հույսը կորցրել է, որ կարող է փրկել France Soir-ը սնանկացումից: Թերթի աշխատակիցներին նա հայտնել է, որ այլեւս գումար չի ներդնի այդ նախագծում, քանի որ արդեն կորցրել է 80 մլն եվրո:




























