Իրանի արեւմուտքում, այսօր` հուլիսի 24-ի, 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, ստորերկյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 10:20-ին: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը` Սպահան քաղաքից 127 կմ դեպի հարավ-արեւմուտք:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Նշենք, որ Իրանը սեյսմիկ առումով, երկրագնդի ամենավտանգավոր 10-յակի մեջ է, որտեղ շատ հաճախ են երկրաշարժեր տեղի ունենում, իսկ ավերիչ երկրաշարժեր տեղի են ունենում գրեթե ամեն 10-ամյակը մեկ:

2003 թվականի դեկտեմբերին, Իրանի Բամ քաղաքում  6,3 մագնիտուդով երկրաշարժի զոհ էր գնացել 31 հազար մարդ, շուրջ 42 հազար մարդ տուժել էր: Քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել էր: