Տաջիկստանի Ազգային անվտանգության կոմիտեի Լեռնային Բադահշանի վարչության ղեկավար, գեներալ Աբդուլլո Նազարովին սպանողների բռնելու գործողության ընթացքում հատուկ ծառայությունների ու զինծառայողների աշխատակիցները լուրջ վնասներ են կրել:
«Ազատություն» ռադիոկայանի տվյալներով, գրոհայինների հետ փոխհրաձգության ընթացքում սպանվել է 9 զինծառայող, եւս 25-ը վիրավորվել են:
Գործողությանը մասնակցում են ՆԳՆ ստորաբաժանումները եւ անվտանգության ուժերը:
Լեռնային Բադահշանի ինքնավարության կենտրոնը համարվող Հորոգ քաղաքում ուղղաթիռներ են շրջում: Քաղաքում փակ են խանութները, կտրված է հեռախոսային կապը:
Ինչպես հաղորդում է Utro.ru-ն, ահաբեկչության հետեւանքով ծանր վիրավորվել է Լեռնային Բադահշանի ինքնավար մարզի Ռուշանի շրջանի դատախազ Նաֆասբեկ Դիլշոդովը:
Երկրի ՆԳՆ տվյալներով, Դիլդիշովի մեքենան պայթեցրել են: Նրա հետ մեքենայում եւս մեկ մադ է եղել, ով ծանր վիրավորվել է:
Հիշեցնենք, որ գեներալ Աբդուլլո Նազարովը սպանվել է հուլիսի 21-ին: Նրա մեքենան կանգնեցրել են 20 երիտասարդներ, ովքեր մեքենայից դուրս են բերել գեներալին եւ սպանել: Նազարովին ուղեկցող երեք գործընկերները նրան օգնության չեն եկել, թեեւ իրենց մոտ զենք են ունեցել: Քննությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները:
Այսօր ավելի վաղ նվել էր, որ գեներալի սպանության մեջ կասկածանքով երկու մարդ է կալանավորվել:




























