Օգոստոսի 3-ին Մոսկվայում տեղի կունենան միջվիդովյան խորհրդակցություններ` «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի օրակարգի հարցերի վերաբերյալ ԱՊՀ մասնակից երկրների փոխգործակցության» թեմայով: Այդ մասին հայտնում է ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի կայքը:
Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանը բացվում է սեպտեմբերի 18-ին: Ըստ ավանդույթի` հունիսի սկզբին ընտրվել էր հերթական տարեկան նստաշրջանի նախագահը, որը դարձել էր Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը: Նա հույս է հայտնել, որ Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանը պատմության մեջ կհիշվի որպես «Խաղաղության ասամբլեա»:
Ըստ 67-րդ նստաշրջանի նախնական օրակարգի` նրանում ընդգրկված է «ՎՈՒԱՄ-ի տարածքում երկարատեւ հիմնախնդիրները եւ նրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար» հարցը:




























