Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունները, երեւում է, դրական արդյունք չեն ունենա: Այդ մասին հուլիսի 24-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը:

Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը,Մեհմանփարասթը նշել է, որ քանի դեռ տարածաշրջանում շարունակվում է ճգնաժամը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններն արդյունք չեն տա, Ղարաբաղի ընտրություններն էլ, երեւում է, դրական ելքի չեն հանգեցնի:

Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը նաեւ անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերություններին` ընդգծելով, որ Թեհրանն ու Բաքուն մտադիր են ավելի սերտ հարաբերություններ ստեղծել, չնայած որ որոշ ուժեր փորձում են վնասել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Նա նաեւ երկու կողմերի պաշտոնատար անձանց կոչ է արել զգոնություն ցուցաբերել: