Փենսիլվանիա նահանգի համալսարանին տուգանել են 60 միլիոն դոլարով այն բանի համար, որ ամերիկյան ֆուտբոլի հավաքականի նրա թիմի մարզիչները մասնակից են եղել անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալին:
Տուգանքի մասին որոշումը կայացրել է ԱՄՆ-ի ուսանողական սպորտի ազգային ասոցիացիան (NCAA):
Համալսարանի թիմին 4 տարով զրկել են մրցումներին մասնակցելու իրավունքից` չեղյալ համարելով 1998-2011 թթ. բոլոր հաղթանակները: Նախատեսված են նաեւ այլ պատժամիջոցներ, գրում է Lenta.ru-ն:
Մեկ օր առաջ համալսարանի աշխատակազմը քանդել էր ֆուտբոլային լեգենդար մարզիչ Ջո Փաթերնոյի արձանը, որին բացահայտել էին օգնական Ջերի Սանդասկիին հովանավորելու մեջ:
Այս տարվա հունիսին Սանդասկիին մեղավոր էին ճանաչել 1994-2009 թթ. ընթացքում 10 տղաների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու գործում: 68-ամյա Սանդասկիի գործի հետաքննությունը 7 օր է տեւել: Դատարանում 8 տուժածներ են ելույթ ունեցել: Նախկին մարզիչը հրաժարվել է դատարանում ցուցմունք տալ:
Ջերի Սանդասկիին սպառնում է ցմահ բանտարկություն: Վճռի կայացման ամսաթիվը դեռեւս հայտնի չէ: Սանդասկին անձամբ իրեն մեղավոր չի ճանաչում:
2011 թվականի նոյեմբերին, երբ ծավալվեց սեռական սկանդալը, պաշտոնից հեռացվել էր Ջո Փաթերնոն, ինչը ուսանողական անկարգությունների հանգեցրեց (2012 թվականի հունվարին Փաթերնոն մահացավ քաղցկեղից): Այդ ժամանակ աշխատանքից հեռացվեցին նաեւ համալսարանի նախագահ Գրեմ Սփանիեն եւ բուհի մի շարք այլ ղեկավարներ:




























