Հնդկաստանի հյուսիս-արեւելքում գտնվող մի շարք շրջաններում միջհամայնքային բախումներ են սկսվել, կան զոհեր: Հնդկական լրատվամիջոցների տվյալներով` բախումների արդյունքում 21 մարդ զոհվել, 50 հազարը փրկվելու համար լքել են տները: Այրվել են տասնյակ տներ:
Ինչպես Times of India-ին վկայակոչելով հաղորդում է «Ռոսբալտը», եկվոր մահմեդականների եւ հյուսիսարեւելյան Ասամ նահանգում բնակվող բոդո ժողովրդի ներկայացուցիչների միջեւ բախումները սկսվել են հուլիսի 20-ին: Երկու համայնքների ներկայացուցիչների միջեւ հողային վեճեր են ծագել, սպանվել են հակամարտող խմբավորումների ազդեցիկ առաջնորդներ:
Երկու կողմերի գրոհայինները սկսել են հարձակվել գյուղերի բնակիչների վրա:
Քոքրաջհար եւ Չիրանգ շրջաններում, որտեղ շարունակվում են բախումները, կանոնավոր բանակի հինգհազարանոց անձնակազմ է տեղակայվել:




























