Այսօր` հուլիսի 24-ին, Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Իտալիա:
Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու իրենց կողմից ստանձնած Մայր Աթոռի տարբեր ծրագրերի ընթացքը:
Օգոստոսի 10-ին Գարեգին Բ-ն հովվապետական այցով կմեկնի Ռումինիայի հայոց թեմ, որտեղ կհանդիսապետի Սուչավայի Հաճկատար Ս. Աստվածածին վանքի վերաօծման արարողությունը եւ հիմնադրման 500-ամյակի տոնակատարությունները:



























