Իրան ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) իրանցի գիտնականներից մեկը հայտնել է, որ երկրի միջուկային ծրագրի վրա հերթական հաքերական հարձակումն է կատարվել, որի արդյունքում միջուկային օբյեկտների աշխատակիցների օբյեկտների աշխատակիցների համակարգիչներից գիշերային ժամերին երաժշտություն է հնչում: Նրա նամակներն առանց հեղինակին հիշատակելու իր բլոգում հրապարակել է Միկո Հիփոնենը` F-secure հակավիրուսային ընկերության տնօրենը:
Գիտնականի հաղորդագրության մեջ ասվում է, որ վիրուսն անջատել է Նաթանզում եւ Ֆորդոյում գտնվող միջուկային օբյեկտների ավտոմատացված համակարգի աշխատանքը, ինչպես նաեւ շարքից հանել է Siemens ընկերության սարքավորումները: Նա հիմնվում է IT փորձագետների ուղարկած նամակների վրա, որտեղ ասվում է, որ գրոհի համար օգտագործվել է Metasploit ծրագիրը:
Գիտնականն ընդգծում է, որ կատարվածի մասին շատ բան չգիտի: Միաժամանակ, նշում է նա, երբեմն գիշերներն ընկերության աշխատակիցների համակարգիչներից սկսում է բարձր երաժշտություն հնչել: «Ինձ թվում է` դա AC/DC խմբի "Thunderstruck" երգն է», - ասվում է նամակում:
Հիփոնենն ընդգծել է, որ դեռեւս հնարավոր չէ հաստատել գիտնականի հաղորդածը: Ըստ նրա` միայն վստահ կարելի է ասել, որ նամակներն ուղարկվել են Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունից, հայտնում է «lenta.ru»-ն:
Իրանի միջուկային ծրագիրը 2010 թվականինարդեն ենթարկվել էր հաքերյան հարձակման: Այն ժամանակ Stuxnet վիրուսի պատճառով ծրագիրը 2 տարով հետաձգվել էր:
2012 թվականի մայիսին «Կասպերսկիի լաբորոտորիան» Flame տրոյան վիրուսն էր հայտնաբերել, որը, ըստ ընկերության մասնագետների գնահատման, «հնարավոր է, ամենաբարդ» վիրուսն է: Մի փոքր ուշ Իրանը հայտնաբերել էր Flame-ը հաղթահարելու հնարավորությունը:




























