2011 թվականին եւ այս տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանի տարածքում ձերբակալվել է 244 քաղաքացի, որոնց նկատմամբ Հայաստանի իրավապահները հետախուզում են հայտարարել: Այս մասին նշվել է Երեւանում նախօրեին տեղի ունեցած, Հայաստանի ոստիկանության եւ Ռուսաստանի ՆԳՆ-ի կոլեգիաների համատեղ նիստում:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայության տվյալներով, այդ ժամանակահատվածում հայկական կողմը ձերբակալել է 192 քաղաքացու, ովքեր հետախուզվում են ՌԴ իրավապահների կողմից:

2011 թվականին Ռուսաստանը Հայաստանին է հանձնել հետախուզման մեջ գտնվող 37 քաղաքացու: Նույն ժամանակահատվածում Ռուսաստանին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող 4 քաղաքացի:

2012 թվականին Հայաստան է արտաքսվել 20 քաղաքացի:

Կոլեգիաների համատեղ հաջորդ նիստը կկայանա 2013 թվականի հուլիսին` Ռուսաստանում: