ԱՄՆ-ում բժիշկները փրկել են 36-ամյա էրին Բրունսի կյանքը, ում գանգում, ավտովթարից հետո, փայտի 200 կտոր է մնացել:
Հրաշքով փրկված կնոջ գլխի տաշեղի կտորները հեռացրել են Վաշինթոնի նահանգի Դեմինգ քաղաքի հիվանդանոցում:
Երկու երեխաների մայր Բրունսը խանութ էր գնում հարազատների համար նվերներ գնելու, երբ բայտանյութով բեռնված բեռնատարը հանկարծակի կանգ է առել մայրուղու վրա: Կինը ընթանում էր մեծ արագությամբ, երբ բեռնատարի վարորդը անսպասելիորեն որոշել է կանգնեցնել մեքենան:
Էրինի մեքենայի դիմացի մասը դիպել է բեռնատարի հետեւի մասին: Բախումից բազմաթիվ փայտե գերաններ կոտրել են Էրինի մեքենայի դիմացի ապակին, մխրճվել սրահ եւ դուրս եկել հետեւի ապակուց, հաղորդում է LifeNews-ը:
Մի քանի գերան հարվածել են Էրինի գլխին, որից հետո նա կորցրել է գիտակցությունը: Հարյուրավոր փայտի կտորներ մխրճվել են Էրինի գանգի մեջ, վնասել ուղեղը: Աղետից հետո կինը զրոյից սկսել է քայլել ու խոսել սովորել:




























