Լոս Անջելեսի վերաքննիչ դատարանը հաստատել է երկու հայերի նկատմամբ նախկինում կայացված դատավճիռը: Վերջիններս 2009թ. փետրվարին Բըրբենքում կնոջ էին սպանել` 5000 դոլար պարտքի համար, գրում է «San Jose Mercury News»-ը:
Երդվյալների դատարանը 2010 թ. օգոստոսին 32-ամյա Արմեն Մանգասարյանին դատապարտել էր առաջին աստիճանի սպանության մեջ: 23-ամյա վարորդ Արփիար Տեր-Գալստանյանը մեղավոր էր ճանաչվել երկրորդ աստիճանի սպանության մեջ: Նրանք մեղադրվում էին Ժասմին Ոսկանյանի սպանության մեջ, ում դիմահար կրակոցով սպանել էին, երբ բացել էր դուռը:
Ոսկանյանը 5000 դոլար պարտք է ունեցել երրորդ մեղադրյալին` Բելլա Ստեփանյանին: Վերջինս եղել է Մանգասարյանի եղբոր ընկերուհին:
Մանգասարյանը դատապարտվել է 50 տարվա, իսկ Տեր- Գալստյանը` 16 տարվա ազատազրկման:




























