Եգիպտոսի նոր նախագահ Մուհամեդ Մուրսին վարչապետ է նշանակել ջրային ռեսուրսների եւ իրիգացիայի նախկին նախարար Հիշամ Քանդիլին: Նախագահը նրան հանձնարարել է երկրի նոր կառավարություն ձեւավորել: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով եգիպտական հեռուստատեսությունը:
Նախագահն ընդգծել է, որ կառավարության նոր ղեկավարը կլինի «անկախ քաղաքական ֆիգուր»:
Հիշեցնենք, որ Մուհամեդ Մուրսին նախագահ է ընտրվել հունիսի 16-17-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում, հաղթելով իր մրցակից, նախկին վարչապետ, գեներալ Ահմեդ Շաֆիքին:
Պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո Մուրսին որոշել էր հավաքել ավելի վաղ Սահմանադրական դատարանի կողմից ցրված խորհրդարանը, սակայն հետո ստիպված էր հաշտվել ՍԴ որոշման հետ, հայտարարելով, որ Եգիպտոսն իրավական պետություն է:




























