Kia ընկերությունը գաղտնազերծել է նոր սերնդի Cerato սեդանի արտաքին տեսքը, որն ԱՄՆ-ում հայտնի է որպես Forte, իսկ Հարավային Կորեայում` որպես K3: Տեղի շուկայում մոդելը վաճառքի կհանվի արդեն այս տարի, իսկ այլ երկրներում դիլերների մոտ կհայտնվի 2013-ի առաջին եռամսյակում:

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, ավելի ուշ կհայտնվեն 5-դռնանի «հեչբեքը» եւ «կուպեն»:

Նոր մոդելի տեխնիկական տվյալների մասին պաշտոնական տեղեկություն չկա: Նախնական տվյալներով, Kia Cerato-ն կկառուցվի Hyundai Elantra մոդելի ագրեգատների վրա: Սեդանը իր նախորդից ավելի մեծ ու ընդարձակ կլինի:

Ներկայումս Kia Cerato-ն առաջարկվում է 1,6, 2,0 եւ 2,4 լիտր ծավալով շարժիչներով, որը զարգացնում է 126-173 կմ/ժամ արագություն: