Սթրեսն աշխատանքի վայրում կանանց մոտ հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների: Սրա վերաբերյալ հետազոտության արդյունքները հրապարակել են Բրիգմանի կանանց հոսպիտալի աշխատակիցները:

Ինչպես հաղորդում է MEDdaily.ru-ն, հետազոտողները Բոսթոնի 22 086 կանանց շրջանում ուսումնասիրել են սթրեսի բացասական ազդեցությունը կանանց առողջության վրա: Աշխատանքի ընթացքում մասնագետները առանձնացրել են 4 տիպի աշխատանք` ղեկավարության կողմից պահանջների ու վերահսկողության մակարդակի առումներով («պասիվ աշխատանք»` քիչ պահանջներ, քիչ վերահսկողություն, «ցածր բեռնվածությամբ աշխատանք»` քիչ պահանջներ, շատ վերահսկողություն, «ակտիվ աշխատանք»` շատ պահանջներ, շատ վերահսկողություն, «բարձր բեռնվածությամբ աշխատանք»` շատ պահանջներ, քիչ վերահսկողություն):

Այսպես, վերջին երկու տեսակի աշխատանքների դեպքում, կանայք հայտնվել են սրտամկանի ինֆարկտի զարգացման ռիսկի գոտում եւ նրանց անհրաժեշտ է եղել կորոնար ստենտավորում: Գիտնականները հետեւել են կամավորներին 10 տարվա կտրվածքով: Այդ ընթացքում 170 կին բախվել է սրտամկանի ինֆարկտի, 163 կին` իշեմիկ կաթվածի, 440-ը` ստենտավորման, 52-ը` մահացել են սրտի հետ կապված խնդիրների հետեւանքով, գրում է «Ռեմեդիումը»:

Բացի, սթրեսից, կանանց առողջությունը քայքայում է ծխելն ու դեպրեսիան: