Մարդու հայացքից միանգամայն հնարավոր է հասկանալ, ինչի մասին է նա մտածում կամ, առանվազն, ինչպիսի որակումներ է պատրաստվում օգտագործել որոշակի իրավիճակի նկարագրության համար:
Ինչպես հաղորդում է MEDdaily.ru-ն, Էդինբուրգի համալսարանի գիտնականները նշված տեսությունը կիրառել են 24 կամավորների վրա: Պարզվել է, որ երբ մարդը հայացքը կանգնեցրել է որոշակի առարկաների վրա, այն արտահայտել է նկարագրման ժամանակ օգտագործվող գոյականների կարգը: Այդ ժամանակ մասնագետները որոշել են ստուգել, թե կարո՞ղ են արդյոք աչքերի շարժով կռահել, թե ինչ կասի մարդը: Այդպես ստեղծվել է հատուկ ալգորիթմ, որը թույլ է տվել դա անել:
Հիմա գիտնականներն ուսումնասիրում են երկու մարդկանց զրույցի ընթացքում վիզուալ եւ լեզվական պրոցեսների համապատասխանության հարցը:




























