Կիրկորով-Տիմատի սկանդալում Ստաս Պյեխան պաշտպանել է ռեփերին, ով իր ընկերն է դեռեւս «Աստղերի ֆաբրիկա» նախագծից:

Իմանալով այդ մասին, Ֆիլիպ Կիրկորովը կատաղել է եւ Ստասին ասել է այն ամենը, ինչ նրա մասին մտածում է:

Ստաս Պյեխան այդ սկանդալի հետ կապված ասել էր, թե թող Կիրկորովը թոշակի գնա, իսկ որոշ ժամանակ անց այդ մասին հայտնի էր դարձել սկանդալի հիմնական հերոսին` Կիրկորովին:

«Նստած է տղան` Ստասիկ Պյեխան, ում ես գիտեմ մանկությունից, որովհետեւ Էդիտա Ստանիսլավովնայի հետ արդեն երկար տարիներ հանդես եմ գալիս նույն բեմում, աչքերը փակում ու խոսում է, որ Ֆիլիպ Կիրկորովի թոշակի գնալու ժամանակն է: Ես նրան կցանկանայի ասել... Դու գոնե նախ Կրեմլի դահլիճը քո մենահամերգով լցրու կամ գոնե քստրադայի փոքր թատրոնը, գոնե մեկ միջազգային շրջագայություն իրականացրու, հանդես եկ գոնե մեկ միջազգային բեմում, հետո քո դիրքի բարձրությունից հասարակության առաջ մարդկանց թոշակի ուղարկի: Երեւի, նրան պետք է , նախ իր հարազատների հետ լեզու գտնի, թե ում է պետք թոշակի գնալ, իսկ ում` պետք չէ»,-հայտարարել է Կիրկորովը, հաղորդում է «Սոբեսեդնիկը»:

Ամենայն հավանականությամբ, դրանով Կիրկորովը ցանկացել է «դիպչել» Ստաս Պյեխայի տատին` Էդիտա Պյեխային, ում ազգանունը երիտասարդը կրում է:

Ավելին, Կիրկորովը Ստաս Պյեխային անվանել է անդաստիարակ երիտասարդ, նկատի ունենալով, որ նրա մայրը` Իլոնա Բրոնեվիցկայան, ամենայն հավանականությամբ, կոպիտ սխալներ է թույլ տվել, երբ որդին փոքր է եղել:

Ինքը` Իլոնան այս ամենին, մասնավորապես, Կիրկորովի մեղադրանքներին հեգնանքով է մոտեցել: Նա կատակել է, որ ինքն իսկապես սխալ է դաստիարակելով որդուն, չբացատրելով, թ երբ է սկսվում թոշակի տարիքը:

Բացի այդ, Բրոնեվիցկայան նշել է, որ Ստասի խոսքը` ի պաշտպանություն Տիմատիի, լրիվ օրինաչափ է, քանի որ նրանք միասին բազմաթիվ ամիսներ են անցկացրել «Աստղերի ֆաբրիկայում»: