Կրիմսկի ջրհեղեղի հետեւանքով տուժածների ցուցակում 121 հայկական ազգանուն կա: Այսպիսով, վերջին մի քանի օրվա տվյալները չեն փոփոխվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության Կրիմսկի ստորաբաժանման նախագահ Վազգեն Ներսիսյանը:

Նրա խոսքով` տվյալ պահին մարդասիրական օգնության ցուցաբերումը դադարեցվել է: «Շատերն ուղղակի են դիմում:  Հիմնականում գումար են խնդրում»,-նշեց Ներսիսյանը` ավելացնելով, որ օգնություն ցուցաբերվում է ոչ միայն հայերին, այլեւ  բոլոր կարիքավորներին: Նա նաեւ հայտնեց, որ կամավորական հիմունքներով տուժածներին նաեւ իրավաբանական օգնություն է ցուցաբերվում: Նրա խոսքով` տուժածների թվում կան նաեւ Ռուսաստանի քաղաքացիություն չունեցող հայեր: Նրանց աջակցություն է ցուցաբերվում հայրենիք վերադառնալու համար տեղեկանքի տրամադրման հարցում: Նրանց թիվը քիչ է մեկ տասնյակից:

Նշենք, որ հուլիսի 7-ի գիշերը  ջրհեղեղի հետեւանքով ջրասույզ էր եղել 7,2 հազ. բնակելի տուն Գելենջիկ, Կրիմսկ եւ Նովոռոսիյսկ քաղաքներում ու հարակից գյուղերում: Զոհերի թվում կան վեց հայեր: