Թուրքիայի զինված ուժերն սկսել են միջմայրցամաքային բալիստիկական հրթիռի նախագծի մշակման աշխատանքները:
Ինչպես NTV հեռուստաընկերությանը վկայակոչելով հաղորդում է «Hurriyet Daily News»-ը, որոշումը կայացվել է պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստի ընթացքում, որը կայացել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ:
Ավելի վաղ Էրդողանը զինվորականներին առաջարկել էր 2,500 կմ հեռավորության հրթիռ ստեղծել:
Կոմիտեն նաեւ արբանյակի թողարկման կենտրոն ստեղծելու որոշում է կայացրել, որը կրկնակի նշանակություն կունենա. Թուրքիային թույլ կտա իր արբանյակները տեղակայել ուղեծրում եւ երկրորդ, թուրք զինվորականներին հրթիռներ արձակելու հնարավորություն կընձեռի:




























