Սիրիայի ընդդիմությունը պատրաստ է համաձայնել երկրում իշխանությունը ժամանակավորապես նախագահ Բաշար Ասադի կողմակիցներից մեկին հանձնելու տարբերակին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Սիրիայի ազգային խորհրդի ներկայացուցիչ Ջորջ Սաբրան, ում խոսքը մեջբերել է «Ռոսբալտը»` վկայակոչելով AFP-ն:

Այսպիսով, Սաբրան արձագանքել է Արաբական երկրների լիգայի առաջարկին, թե իշխանությունն Ասադի կողմնակիցներից մեկին հանձնելը կարող է դադարեցնել արյունահեղությունը երկրում:

Իր հերթին, Ռուսաստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Սիրիա այցելություններից: