Skype ձայնային ծառայությունը սկսել է համագործակցել իրավապահ մարմինների հետ` տեխնիկական եւ իրավական հնարավորությունների շրջանակներում:
Microsoft ընկերությունը կարող է թույլ տալ հատուկ ծառայություններին գաղտնալսել Skype-ից օգտվողների խոսակցությունները, ինչպես նաեւ թույլ տա հետեւել նրանց մասնավոր գրագրությանը, հաղորդում է «Ռոսբալտը` վկայակոչելով Security Lab պորտալը:
Արժե նշել, որ ստեղծման պահից Skype-ի տեսակապի ծառայությունը լուրջ խոչընդոտ է եղել իրավապահների կողմից մարդկանց հետեւելու առումով:
Օգտագործելով տարբեր ծածկագրման մեխանիզմներ, մի քանի տարի շարունակ Skype-ը մնում էր այն քիչ ծառայություններից մեկը, որի տվյալների հասանելիությունը գրեթե անհնար էր:
Նախորդ տարվա մայիսին Microsoft ընկերությունն արտոնագրել է «օրինական միջամտության» տեխնոլոգիան, որը իրավապահներին թույլ է տալիս «միանալ» ծառայությունից օգտվողների խոսակցություններին, ինչպես նաեւ վերցնել օգտագործողների տվյալներն, առանց նրանց իմացության:




























