«Ալ Կաիդայի» իրաքյան բաժանմունքի ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին սպառնացել է ահաբեկչություն իրականացնել հենց ԱՄՆ-ի «սրտում»: Ահաբեկչական ցանցն աուդիոձայնագրություն է տարածել, որում ալ-Բաղդադին հայտարարում է, որ ցանցի ահաբեկիչներն արդեն գտնվում են ԱՄՆ-ում. «Նրանք երդվել են ավելի դաժանորեն ձեզ պատժել, քան դա արել էր Ուսաման»:

Թե որտեղ է նախատեսվում ահաբեկչությունը, խմբավորման ղեկավարը չի հաղորդել, նա միայն զգուշացրել է, որ «առաջիկայում դուք դրանք կտեսնեք ձեր երկրի հենց սրտում, քանի որ մեր պատերազմը ձեր դեմ արդեն սկսվել է»:

ԱՄՆ հատուկ ծառայությունները պնդում են, որ գրոհայինների թիրախը Նյու Յորքը չէ: ՀԴԲ ներկայացուցչի խոսքով` քաղաքին ոչինչ չի սպառնում: