ԱՄՆ Այովա նահանգի Լյութերի քոլեջի ամերիկացի պրոֆեսոր Ռոբերթ Շեդինգերը հրապարակել է Հիսուս Քրիստոսի կրոնական պատկանելիության սեփական տեսությունը: Գրքում, որը լույս կտեսնի 2012 թվականի վերջին, նա հայտարարում է, որ իրականում Հիսուսը մահմեդական է եղել:
Լինելով Լյութերի քոլեջի կրոնական հետազոտությունները ամբիոնի ղեկավարը, Շեդինգերը վերլուծել է մեծ քանակությամբ փաստաթղթեր եւ եկել հետաքրքիր հետեւության,. Հաղորդում է Kursor պորտալը:
«Իս ստիպված էի վերանայել «իսլամ» հասկացությունը, եւ եկել եմ եզրակացության, որ դա սոցիալական շարժում է հանուն արդարության: Ես կարծում եմ, որ դա հենց այն է, որն իր մեջ մարմնավորում էր Հիսուսն առաջին դարում: Ուստի ես հետեւություն եմ անում, որ Հիսուսն, ամենայն հավանականությամբ, մահմեդական է եղել»,-պարզաբանում է պրոֆեսորը:
Ռոբերթ Շեդինգերի տեսությունն արդեն հակառակորդներ ունի, որոնք հակափաստարկներ են բերում: Նրանցից ամենագլխավորն այն է, որ Հիսուս Քրիստոսը ծնվել է մահմեդականության ի հայտ գալուց 600 տարի առաջ: Կարելի է ենթադրել, որ Հիսուսը դավանում էր որոշ մահմեդական գաղափարներ, որոնք ընդհանուր են քրիստոնեության հետ: Ավելին, Շեդինգերի որոշ ընդդիմախոսներ նշում են, որ ավելի շուտ կարելի է գալ եզրակացության, որ Հիսուսը չի վերցրել Իսլամի կարգախոսները, այլ հակառակը` մահմեդականների մարգարե Մուհամեդն է վերցրել քրիստոնյաների գաղափարները:
Հաշվի առնելով այն փաստը, որ իսլամն անհամեմատ ավելի ուշ է ի հայտ եկել, Շեդինգերի հակառակորդները նրան հարց են ուղղում. «Իսկ Մուհամեդը քրիստոնյա՞ է եղել»:




























