Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը հուլիսի  24 –ին  հյուրընկալվել  է Դաունինգ սթրիթում, որտեղ  նրա «ադամանդե» հոբելյանի կապակցությամբ  հավաքվել են տարբեր շրջանում վարչապետի պաշտոնն զբաղցեցրած անձինք:

Ներկայումս կենդանի հինգ վարչապետներից չի կարողացել ներկա գտնվել միայն 86-ամյա բարունուհի Մարգարետ Թեթչերը:

Առողջության հետ կապված խնդիրների պատճառով նա գրեթե մեկուսացած է հանրային կյանքից: Վերջին երկու տասնամյակների մնացած չորս գործիչները` Ջոն Մեյջորը, Թոնի Բլերը, Գորդոն Բրաունը եւ ներկայիս վարչապետ Դեյվիդ Քեմերոնը մասնակցել են ճաշին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հյուրերի թվում են եղել նաեւ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը,  փոխվարչապետ Նիկ Քլեգը` տինոջ հետ, Նորմա Մեյջորը, Սառա Բրաունը եւ Սամանթա Քեմերոնը: Շերի Բլերը չի կարողացել մասնակցել գործուղման պատճառով: