Հանգուցյալ փոփ արքա Մայքլ Ջեքսոնի մոր` Քեթրինի տանը լուրջ վեճ է ծագել: Քեթրինի երեխաները փորձել են տնից դուրս անել նրա թոռներին:

Ջեքսոնների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, կոնֆլիկտը զարգացել է այն ֆոնին, որ Քեթրինի երեխաները, այսինքն Մայքլ Ջեքսոնի եղբայրներ ու քույրեր Ջերեմին, Ռենդին ու Ջանեթը փորձել են առանձնատնից դուրս անել Քեթրինի թոռներին, այսինքն Մայքլի երեխաներին` Փրինսին, Փերիսին ու Բլանքեթին:

Ականատեսի վկայությամբ, փոփ արքայի երեխաները ստիպված են եղել ոստիկանություն կանչել, որովհետեւ Ջանեթը շարունակել է պնդել, որ ինքն ու իր եղբայրներն օրինական իրավունք ունեն գտնվել տան տարածքում, բայց փաստացի դա ճշմարիտ չէ: Բանը հասել է նրան, որ տան անվտանգության աշխատակիցներին արգելվել է տուն թողնել Ջանեթին, Ջերեմիին ու Ռենդիին:

Փոփ արքայի երեխաները շոկի մեջ են եւ չգիտեն, թե ինչպես արձագանքեն իրենց հորաքրոջ ու հորեղբայրների անհամարժեք վարքին: Ինքը` Քեթրին Ջեքսոնը ներկայումս հյուր է գնացել դստերը` Արիզոնայում բնակվող Ռեբբիին, որտեղ հանգստանում է բժիշկների խորհրդով:

Ինչպես հաղորդում է Dni.ru-ն, հենց Մայքլ Ջեքսոնի կարողությունն է ավերել հարազատական կապերը նրանց մեծ ընտանիքում: Բանն այն է, որ Մայքլ Ջեքսոնի եղբայրներն ու քույրերը նրանից ոչ մի ժառանգություն չեն ստացել: