Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 24-ին, ընդունել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Կոլոկոլցեւի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը եւ ձեւավորված ռազմավարական գործընկերությունը ամուր հիմք են բոլոր ոլորտներում եւ տարբեր մակարդակներում, այդ թվում՝ իրավապահ մարմինների միջեւ փոխգործակցությունը զարգացնելու եւ խորացնելու համար:

ՌԴ ներքին գործերի նախարարը եւ հանդիպմանը մասնակցող ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Հանրապետության նախագահին ներկայացրել են երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության արդյունքներն ու հետագա ծրագրերը: