Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` հուլիսի 24-ին, ընդունել է «Լույս» հիմնադրամի աջակցությամբ արտասահմանյան բուհերում սովորող մի խումբ հայ ուսանողների:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ արտերկրի առաջատար բուհերում ուսում ստացած մեր հայրենակիցները արդեն իսկ աշխատում են հանրապետության տարբեր գերատեսչություններում եւ կազմակերպություններում:  Բակո Սահակյանի խոսքով՝ տարեցտարի ավելանում է արտերկրում սովորող արցախցիների թիվը, եւ պետությունը այսուհետ էլ կօժանդակի  նրանց այս գործում:

Նախագահը ուսանողների հետ քննարկել է նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել Արցախի հանրապետության կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը: