Թերթը գրում է, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2009-2011թթ. ընթացքում Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում մահացել է ծանր հիվանդությամբ տառապող 33 դատապարտյալ։
«Նրանցից 16-ի ախտորոշված ծանր հիվանդությունը չի համապատասխանել կառավարության դեռեւս 2006թ. հաստատած՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին, 8 դատապարտյալի ախտորոշված հիվանդությունը թեպետ համապատասխանել է ցանկին, սակայն մինչեւ բժշկաաշխատանքային հանձնաժողովը կքննարկի նրանց հարցը, այդ մարդիկ արդեն մահացել են, եւս 2 դատապարտյալ, որոնց ախտորոշված հիվանդությունը ցանկում եղել է, մահացել են մինչ միջգերատեսչական հանձնաժողովը անհրաժեշտ փորձաքննություն կկատարի:
Ցանկում եղած հիվանդությամբ տառապող մեկ այլ դատապարտյալ մահացել է մինչ դատարանի` ՔԿՀ միջնորդություն ուղարկելը, իսկ 3 դատապարտյալներ էլ դատարանների կողմից միջնորդությունները մերժելուց հետո են հոգիներն ավանդել: Այս թվարկումը, բնականաբար, կարելի է շարունակել»,- գրում է թերթը։




























