Թերթը գրում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո թեեւ  կառավարությունը ձեւավորվեց առանց ԲՀԿ-ի, սակայն գերատեսչություններում շարունակում են ղեկավարել ԲՀԿ-ական փոխնախարարներ, որոնք ազատման դիմում չեն գրել՝ հույս ունենալով, որ, անկախ քաղաքական փոփոխություններից,  կշարունակեն պաշտոնավարել:

«Մեզ հասած տեղեկություններով, այս հույսերը չեն արդարանա, եւ առաջիկա օրերին ԲՀԿ-ական նախարարները ստիպված կլինեն լքել զբաղեցրած պաշտոնները: Թերեւս ԲՀԿ-ականներին  պաշտոնանկ անելուց հետո տեղեր կազատվեն սպասողական վիճակում գտնվող ՕԵԿ-ականների համար»,- գրում է «Հրապարակը»: