ԱՄՆ-ում Բեթմենի մասին ֆիլմի ցուցադրության ընթացքում տեղ գտած դեպքերի հետ կապված ձերբակալվել է 3 մարդ: 

Արիզոնա նահանգի կինոթատրոններից մեկում հարբած քաղաքացին պահակների հետ  կռվի էր բռնվել, իսկ  բանից անտեղյակ հանդիսատեսների մոտ խուճապ էր սկսվել: Նրանք վախեցել էին, որ  իրենց կսկսեն կրակել:

Իսկ Քալիֆորնիա նահանգի կինոթատրոնում ձերբակալվել էր 52-ամյա տեղի բնակիչ, որը որոշել էր կատակել, թե իբր իր ուսապարկում հրացան կա եւ հենց կինոն սկսվի, կկրկնվի կոլորադյան հրաձիգի «հերոսությունը», հայտնում է «Էխո Մոսկվին»:

Հիշեցնենք, որ կոլորադո նահանգում «Խավարի ասպետը. Լեգենդի վերածնունդը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ սպանվել էր 12 մարդ, 58-ը վիրավորվել էին: