Ինդոնեզական Սումատրա կղզում 6,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է  գրանցվել:

Տեղական իշխանությունները փոթորկի մտավախություն ունեն, սակայն ըստ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության գնահատման, դա քիչ հավանական է:  Երկրաշարժը խուճապ է առաջացրել տեղի բնակիչների շրջանում, նրանք լքել են տները: Մի ծեր տղամարդ  մահացել է սրտի կանգից:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», ստորերկրյա ցնցումները գրանցվել էին ժամը 00.27-ին (04.27-ին` երեւանյան ժամանակով): Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 45,9 կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է  Սինաբանգ քաղաքի հյուսիս-արեւմուտքից 28 կմ հեռավորության վրա: 

Ինդոնեզիայում աշխարհում ամենաշատ երկրաշարժերն են տեղի ունենում: 2009 թվականին Արեւմտյան Սումատրա նահանգում հզոր երկրաշարժերի շարքի  զոհ էր դարձել 3000 մարդ, իսկ 2004 թվականին Սումատրայի արեւմտյան ափի մոտ վերջին 40 տարվա ընթացքում տեղի էր ունեցել աշխարհում ամենաուժեղ երկրաշարժը: Դրա հետեւանքով առաջացած ցունամին Հնդկական օվկիանոսի 12 երկրներում խլել էր հազարավոր մարդկանց կյանք: