Աֆղանստանում յոթ երեխաներ պայթել են ականի վրա: Միջադեպը տեղի է ունեցել Գոռ նահանգում: Նախնական տվյալներով`երեխաներն ական են գտել եւ որոշել են խաղալ դրանով: Իշխանությունները ականը տեղադրելու համար մեղադրել են «Թալիբանին»:
Նահանգի ներկայացուցչի խոսքով զոհված երեխաները 10-14 տարեկան են: «Թալիբանի» կողմից ճանապարհների կողնակներին տեղադրվող պայթուցիկները Աֆղանստանի ամենամահաբեր զենքն են դարձել: Դրանց զոհ են դառնոմ ոչ միայն խաղաղ բնակիչները, այլեւ զինվորականներ եւ ոստիկաններ, գրում է gazeta.ru-ն:
Որոշ գնահատականներով` Աֆղանստանում այս պահի դրությամբ 10 մլն չպայթած ական կա: Դրանք խորհրդային, ամերիկյան, իտալական, իրանական արտադրության ականներ են:




























