Հնդկաստանի Ասամ նահանգում մահմեդականների եւ բոդո ժողովրդի հակամարտությունն արդեն 30 մարդու կյանք է խլել: Ավելի վաղ հաղորդվել էր 21 զոհերի մասին:
Ինչպես տեղեկացնում է rbc-ն, տարածաշրջանում քրիստոնեություն եւ հինդուիզմ դավանող տեղաբնիկների եւ եկվոր մահմեդականների հակամարտությանը ստիպված միջամտել է ոստիկանությունը:
Վերջին մի քանի օրերին հրդեհների պատճառով նահանգում մոտ 500 բնակավայրեր են այրվել: Իրավապահները կրակ են բացել տեղի բնակիչների խմբի վրա, որոնք, հավանաբար, մասնակցել էին հրդեհմանը եւ սպանել են չորս մարդու:
Միեւնույն օրը հանցագործները, որոնց կրոնական պատկանելությունը չի ճշտվում,կանգնեցրել են գնացքը եւ ծանր վնասվածքներ հասցրել ուղեւորներին: Հարձակվողների այլ խմբի գործողությունները կանխելու համար ոստիկանությունը կրակ է բացել 400 հոգանոց ամբոխի վրա` վիրավորելով նրանցից մի քանիսին:
Ասամում տեղի բնակիչների եւ ներգաղթողների միջեւ հակամատությունը նոր թափ է ստացել հուլիսի 20-ին: Այդ օրը բոդո ժողովրդի ներկայացոիւցիչները հարձակվել էին մահհմեդականների վրա, որոնց մեղավոր են համարում իրենց չորս ցեղակիցների սպանության մեջ:
Ներկա պահին հրդեհումների պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված լքել են Ասամը:




























