Ինդոնեզիայի երեքամյա բնակչուհին ահավոր հիվանդությամբ` հիդրոցեֆալիայով է տառապում, որը բնութագրվում է ուղեղում հեղուկի կուտակմամբ` արյունատար համակարգին այն փոխանցելու բարդություններով պայմանավորված:
Երեքամյա Դիլլա Անարջի Ադիլիի գանգը նոր ծնված ժամանակ սովորականից մի քիչ է մեծ եղել, իսկ այժմ դրա տրամագիծը 100 սմ է:
Դիլլայի հիվանդությունն ազդել է տեսողության եւ ոտքերի վրա: Աղջնակն ի վիճակի չէ ինքնուրույն տեղաշարժվելու, նրա կողքին մշտապես գտնվում են կամ հայրը` 31-ամյա Ազվար Անասը, մայրը` 28-ամյա Պուսպիտան, կամ էլ քույրը` 7-ամյա Ֆազիրան:
Դանդաղել է նաեւ աղջկա մտավոր զարգացումը, նա հազիվհազ մի քանի բառ է արտաբերում, գրում է LifeNews-ը:
Քանի որ ինդոնեզացի բժիշկները հանձն չեն առնում աղջկան վիրահատել նրա ծանր վիճակի պատճառով, աղջկան կարող է փրկել Մեծ Բրիտանիայում արհեստական փականների փոխպատվաստման (շունտավորման) երկժամյա վիրահատությունը: Բայց ծնողները նման թանկարժեք բուժման հնարավորություն չունեն: Նրանց մնում է կողմնակի օգնություն փնտրել:






























