Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում այսօր` հուլիսի 25-ին, կայացել է ԵԱՀԿ հերթական դիտարկումը: Այն տեղի է ունեցել Այգեպար (Հայաստանի Տավուշի մարզ) –Ալիբեյլի (Ադրբեջանի Թովուզի շրջան) ուղղությամբ:
Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը եւ Իրժի Աբերլեն: Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Ուիլյամ Փրայորը:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, 300 մ տարածքից 6 րոպե (երեւանյան ժամանակով ժ. 11.23-11.29-ը) տեսողական կապ է հաստատվել: Դիտարկման ընթացքում հրադադարի խախտման դեպք չի արձանագրվել:




























