Թուրքիան Վրաստանի առեւտրային հիմնական գործընկերն է: Նման տվյալներ է հայտնում Վրաստանի ազգային վիճակագրական «Գրուզստատ» ծառայությունը:
Ծառայության տվյալներով` Վրաստանի եւ Թուրքիայի արտաքին ապրանքաշրջանառությունը 2012թ. հունվար-հունիսին գերազանցել է 741 միլիոն դոլարը: Երկրորդ տեղում Ադրբեջանն է (շուրջ 606 մլն դոլար), երրորդում` Ուկրաինան (ավելի քան 341 մլն դոլար), չորրորդում` Գերմանիան (320 մլն դոլար):
Նախորդ տարի Վրաստանի գլխավոր առեւտրային գործընկերը դարձյալ Թուրքիան էր, նրա հետ արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել էր 1,5 մլրդ դոլար` Վրաստանի արտաքին ապրանքաշրջանառության 16,2%-ը:
Երկրորդ տեղում դարձյալ Ադրբեջանն էր` շուրջ 1,037 մլրդ դոլար` Վրաստանի արտաքին ապրանքաշրջանառության 11,2%-ը:
Երրորդ տեղում Ուկրաինան էր` ավելի քան 846,8 մլն դոլար` 9,2%:



























