Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ իր երկիրը դուրս է գալիս Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանի կազմից: Նրա կարծիքով, այդ դատարանն արժանի չէ իրեն իրավապաշտպան կազմակերպություն կոչել:

«Վենեսուելան դուրս է գալիս Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանի կազմից, մենք մեղադրում ենք նրան ողջ աշխարհի առաջ այն բանում, որ այդ կառույցն արժանի չէ իրեն իրավապաշտպան կազմակերպություն կոչել»,-հայտարարել է Չավեսը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Որոշումը կայացվել է այդ դատարանի այն վճռից հետո, ըստ որի Վենեսուեալան խախտել է մարդու իրավունքները` բանտում անտանելի պայմաններ ստեղծելով Կարակասում Իսպանիայի եւ Կոլումբիայի դեսպանատները պայթեցնելու մեջ մեղադրվողի համար:

Այդ մարդը Վենեսուելայում դատապարտվելով պայմանական ազատազրկման, փախել է ԱՄՆ, որտեղ հայց է ներկայացրել Կարակասի դեմ: