Ռուսաստանում վերամշակման ենթակա ռազմամթերքի հետ կապված հերթական արտակարգ պատահարն է գրանցվել:
Նովոսիբիրսկում այրվել է 30մմ տրամաչափի ռազմամթերքի մի ամբողջ էշելոն: Տասնյակ վագոններից բաղկացած էշելոնը, ականատեսների վկայությամբ, ամբողջությամբ այրվել է:
Գնացքն այրվել է Մոսկվայի ժամանակով ժամը 8.00-ի սահմաններում` Նովոսիբիրսկից մոտ 100 կմ հեռու: Մարդկանց ժամանակին տարհանել են, հրդեհից ոչ ոք չի տուժել, գրում է «Վեդոմոստին»:
Ավելի ուշ պաշտպանության նախարարությունում պաշտոնապես հերքեցին աղբյուրների տեղեկատվությունը եւ հաղորդեցին , որ ամբողջությամբ միայն մի քանի վագոններ են այրվել, հինգը միայն թեթեւակի են վնասվել:
Արտակարգ պատահարի պատճառով Արեւմտա-սիբիրյան երկաթուղու Նովոսիբիրսկի բաժանմունքում 23 գնացքներ դադարեցրել են երթեւեկությունը:
Հրդեհի փաստով ստուգումներ են արվում: ՌՔԿ-ի նախնական վարկածով` սկզբում էշելոնի վագոններից մեկն է բռնկվել, այնուհետեւ բոցը տարածվել է մյուսներում եւս, եւ նանցից մեկը պայթել է:




























