Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները պարզել են, որ Բերդաշեն գյուղի բնակիչներ, 31-ամյա Ֆրունզիկ Ա.-ն, 32-ամյա Սամվել Հ.-ն եւ 29-ամյա Ռաֆիկ Հ.-ն հուլիսի 15-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում Հովտուն գյուղում շուրջ 20 րոպե վիճաբանել են 57-ամյա Սամվել Գ.-ի հետ եւ հայհոյել նրան, իսկ երբ գյուղապետարանի աշխատակիցը` 36-ամյա Շիրազ Շ.-ն, փորձել է կարգի հրավիրել նրանց, Ռաֆիկ Հ.-ն սուր կտրող-ծակող գործիքով խփել է նրա ձեռքին եւ պատճառել վնասվածք:
Շիրազ Շ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ֆրունզիկ Ա.-ին, Սամվել Հ.-ին եւ Ռաֆիկ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:




























